Ադրբեջանում հրազենային վիրավորման հետևանքով մահացել է սահմանապահ Հաբիբ Օրուջովը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Նոյեմբերի 6-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին ադրբեջանական բանակում ինքնասպանության մասին։
Razm.info-ի տվյալներով՝ 2023 թվականին Ադրբեջանի ուժային կառույցների կորուստները կազմել էին առնվազն 277 մարդ, որոնցից 224-ը զոհվել են մարտական պայմաններում։ Նախորդ տարում Ադրբեջանի ուժային կառույցներում հայտնի ինքնասպանությունների թիվը 17 էր․ մահացածներից 11-ը ՊՆ զինծառայող էր, 5-ը՝ ՊՍԾ, ևս 1-ը՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահակային գնդի զինծառայող։