Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը չեղարկել է իր այցը Բաքու՝ Անկարայի կողմից իր ինքնաթիռի՝ թուրքական օդային տարածք մուտքի արգելքի պատճառով, գրում է The Jerusalem Post-ը։
Նշվում է, որ ադրբեջանական Caliber կայքը հայտնել է թուրքական արգելքի մասին՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ աղբյուրին։ Հերցոգը պատրաստվում էր մասնակցել Բաքվում կայանալիք COP29-ը համաժողովին։
Նախագահի՝ Ադրբեջան այցի չեղարկման մասին հայտնի էր դարձել մեկ օր առաջ։ Հրատարակությունը նշում է, որ իսրայելական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Հերցոգը չեղարկել է այցն անվտանգության նկատառումներից ելնելով։
Նոյեմբերի 11-22-ը Բաքվում անցկացվում է Կլիմայի փոփոխության կոնֆերանսը։ Իսրայելի նախագահը մայիսին այցելել էր Ադրբեջան։