Ստամբուլի Սարյեր թաղամասում գտնվող առևտրի կենտրոնի մոտ ադրբեջանցի տղամարդ է ձերբակալվել, որի մոտ հայտնաբերվել է 70 կգ ոսկի, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նա ներկայացել է որպես ադրբեջանցի դիվանագետ։ Տղամարդը ձերբակալվել է Ստամբուլի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից, որից հետո հայտարարել է, որ ոսկին իրեն է պատկանում։
Ադրբեջանական լրատվամիջոցները պարզել են, որ ձերբակալվածն աշխատել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատանը որպես ռազմական կցորդի օգնական։