Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմությունը նոյեմբերի 24-ին համընդհանուր հավաք է հրավիրել, հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը։
Նշվում է, որ ժամը 21:00-ին ընդդիմությունը համախոհների հետ միասին հավաքվելու է Թբիլիսիի Հանրապետության հրապարակում, որտեղից երթ կանցկացնի դեպի Վրաստանի խորհրդարան։
«Թբիլիսիում հավաքված քաղաքացիներին կմիանան շրջանների քաղաքացիները, որից հետո ավտոերթ կանցկացվի մայրաքաղաքով մեկ, որպեսզի մենք հերթական անգամ արթնացրեք Թբիլիսին և բոլորին կոչ արեք գալ Ռուսթավելի»,- հայտարարել է «Միասնություն-Ազգային շարժման» առաջնորդներից Գիորգի Վաշաձեն։
Միաժամանակ ցուցարարները բացել են Թբիլիսիի պետական համալսարան տանող ճանապարհը և ապամոնտաժել նոյեմբերի 18-ին կանգնեցված վրանները։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։
Օգոստոսի 19-ին Վրաստանի վարչապես Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե։