Թուրքիայի հարավ-արևմուտքում ռազմական ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է հինգ զինծառայող, ևս մեկը ծանր վնասվածքներ է ստացել, գրում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
UH-1 ուղղաթիռը կործանվել է Իսպարտա նահանգում՝ ուսումնական թռիչքի ժամանակ, հավելել են նախարարությունից։ Նշվում է, որ վիրավոր զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց։