ԱՄՆ-ն պետք է վճռականորեն հակազդի մարդու իրավունքների խախտումներին։ Այս մասին ԱՄՆ կոնգրեսական Թի Ջեյ Քոքսը գրել է Twitter-ի իր էջում՝ վերստին կոչ անելով ԱՄՆ իշխանություններին դադարեցնել Ադրբեջանի ռազմական օգնությունը։
«Ադրբեջանում բռնությունների աճը ցույց է տվել Բաքվին տրամադրվող ցանկացած ռազմական օգնության դադարեցման և ադրբեջանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը, որոնք պատասխանատու են Արցախի դեմ հարձակումները շարունակելու համար»,- գրել է կոնգրեսականը։