Լեռնային Ղարաբաղում սկսվել է տարածքների ականազերծումը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ռուսական զորակազմի ինժեներական ծառայության պետ, փոխգնդապետ Պավել Պաուտովը:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
«Այսօրվանից սակրավորները ձեռնամուխ են եղել տեղանքի հումանիտար ականազերծմանը։ Առաջին փուլում նրանք կստուգեն պայթյունավտանգ առարկաների առկայությունը, որտեղ հետագայում կկառուցվեն ռուսական զորակազմի ստացիոնար հենակետեր», – ասել է փոխգնդապետը։
Նշենք, որ կոնկրետ հատվածում կես ժամում հայտնաբերվել է երկու հակատանկային նռնակ եւ տանկի կումուլյատիվ արկ: