Ռուսական հատուկ նշանակության բժշկական ջոկատի խաղաղապահներն ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական թիմեր՝ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի ռազմական բժիշկների դաշտային աշխատանքն ապահովելու համար:
Բժշկական խմբերում ընդգրկված են տարբեր նեղ մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հոգեբանական ծառայության մասնագետներ, որոնք հեռավոր գյուղերում և մարզերում օգնություն են տրամադրում տեղի բնակչությանը:
Բնակիչների կոչերը, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման և ատամնաբուժական օգնության ապահովման հետ:
Բժշկական ստորաբաժանումներում աշխատում են ավելի քան 60 բժշկական մասնագետներ, այդ թվում ռազմական վիրաբույժներ, վերակենդանացման մասնագետներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
Ավելի վաղ այդ ստորաբաժանումներն «Իլ -76» ռազմական տրանսպորտային ավիացիոն ինքնաթիռներով տեղափոխվել էին Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից դեպի Երևան և Երևանից՝ Ստեփանակերտ:
Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարությունում նշված համաձայնագրերով` այս տարվա նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է ամբողջական հրադադար։
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայված է՝ վերահսկելու Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունները: Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը և Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը: