ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ Նա իր այցի մասին հայտնել է Facebook-ում։
«Այցի գլխավոր նպատակն է ադրբեջանական կողմում գտնվող մեր գերիների վերադարձին նպաստելը»,- գրել է Թաթոյանը։
Նա հավելել է, որ հաշվի առնելով թեմայի առանձնահատկությունը՝ այցի ու հանդիպումների մանրամասները չեն հրապարակվելու։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին ռազմագերիների առաջին խումբը Ադրբեջանից Հայաստան է վերադարձել ռուս խաղաղապահների միջնորդությամբ: Բացի այդ, Խծաբերդում 62 հայ զինծառայողների գրավման փաստը հաստատվեց: Ադրբեջանը ճշգրիտ տվյալներ չի տրամադրում իր գերության մեջ պահվող ռազմական անձնակազմի և խաղաղ բնակչության թվաքանակի մասին: