Նոր տարվա առաջին օրերին Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները շարունակել են ապահովել տեղահանվածների անվտանգ վերադարձը հայրենի բնակավայրեր։ Տոնական օրերին ավելացել է Լաչինի միջանցքով Ստեփանակերտ վերադարձող մեքենաների հոսքը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:
Նշենք, որ արդեն Արցախ է վերադարձել ավելի քան 47 000 տեղահանված։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները:
Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: