Հունվարի 14-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված Արցախի բնակիչը նույն օրը հանձնվել է ռուս խաղաղապահներին
Այս մասին հաղորդել է Արցախի Հանրային հեռուստատեսությունը:
Ըստ հաղորդման՝ Հացի գյուղի բնակիչ Արա Գասպարյանը գերեվարվել է ադրբեջանցի զինվորականների կողմից: Արա Գասպարյանը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում և գերվել: Մի քանի ժամ տևած հարցաքննությունից հետո ադրբեջանցիները Արային հանձնել են ռուս խաղաղապահներին: