Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Արցախում ռազմական գործողություններին մասնակցած Լիբանանի երկու հայազգի քաղաքացիներ Հակոբ Թերզյանի և Հակոբ Հաջիրյանի նկատմամբ: Վերջիններս ադրբեջանական կողմում հայտնված գերիների թվում են:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել տվյալ երկրի Քրեական օրենսգրքի 4 հոդվածներով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել էր հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նախաձեռնումը: