Օմարի լեռնանցքում վթարի է ենթարկվել Ադրբեջանի զինված ուժերին պատկանող ռազմական մեքենան:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վթարի հետևանքով մահացել է երկու զինծառայող՝ Ռամիզ Մուստաֆաևը և Ալիխան Գարագեզովը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հետաքննություն է ընթանում։
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Շուշիի մերձակայքում ևս ավտովթար էր տեղի ունեցել, որի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել, ևս երկուսը վնասվածքներ են ստացել։