Անբարենպաստ եղանակի պատճառով այսօր ևս դադարեցվել են Արցախում զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները։ Այս մասին Facebook-ի էջում գրել է ԱՀ ՆԳՆ Արատակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոյանը։
Հիշեցնենք, որ երեկ ևս անբարենպաստ եղանակի պատճառով որոնողական աշխատանքներ չեն իրականացվել։
Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից որոնումների ընթացքում հայտնաբերված և ադրբեջանցիների կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1485 է։