Ի գիտություն բացօթյա առևտրով զբաղվողների. հատկապես վերջին շրջանում մեր քաղաքացիների կողմից ստացել ենք բազմաթիվ բողոքներ՝ մայթերին և առևտրի համար չնախատեսված այլ վայրերում միրգ-բանջարեղենի և այլ գյուղմթերքի վաճառքի վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել Ստեփանակերտի քաղաքապետարանը:
Հայտարարությունում ասվում է․ «Այդ բողոքների հիմքում երեք փաստարկներ են.
– ️հետիոտնի ազատ տեղաշարժի և երթևեկության անվտանգության ապահովման արգելքներ,
– ️սանիտարական լուրջ խնդիրների առկայությամբ սննդի իրացում ու հակահիգիենիկ միջավայրի ստեղծում,
– ️մայրաքաղաքի տեսքի խաթարում:
Ստեփանակերտի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հորդորում է նման պայմաններում առևտուր իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց գործել միմիայն սահմանված վայրերում՝ պահանջվող նորմերին համապատասխան: Նաև զգուշացնում է՝ առաջիկայում ստուգայցեր են կազմակերպվելու:
Հավաստիացնում ենք՝ մեր նպատակը բացառապես բնակչության շահերի պաշտպանությունն է՝ նրանց առողջական և ֆիզիկական անվտանգության ապահովումը»։