ԱՀ Ասկերանի շրջանի Սղնախ, Մոշխմհատ, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերից տեղահանված բնակիչների համար Աստղաշենի տարածքում կառուցվող նոր բնակավայրում կառուցվող առանձնատները տանիքապատվում են։ Այս մասին հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։
Ներկա դրությամբ ընթանում են 140 առանձնատան հիմքերի կառուցման, 4 առանձնատան տանիքների կառուցման, ինչպես նաև շարունակվում են 16 առանձնատան պատերի շինարարության ու տանիքների պատրաստման շինաշխատանքները։
Կապալառուն «Կապավոր» ՍՊ ընկերությունն է։
Նոր թաղամասը ️նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև 2022թ.։