Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ուխտավորների անվտանգ այցելությունն Արցախի Մարտունու շրջանի Ամարաս հնագույն հայկական վանական համալիր: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Աղբյուրը նշում է, որ սահմանազատման գծի մոտ գտնվող վանական համալիրի օբյեկտներում խաղաղապահների կողմից անցկացվել են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն, ինչպես նաև ուխտավորներով Ստեփանակերտ-Ամարաս վանք երթուղով ավտոշարասյան տեղաշարժի անվտանգության ապահովման միջոցառումներ:
Ընդհանուր առմամբ, ստուգվել է Ամարասի վանքին հարող ավելի քան 20 օբյեկտ և մոտ 5 հա տարածք՝ կասկածելի անձանց և առարկաների առկայության հետ կապված։
«Այսօր Ամարաս վանական համալիրի տարածքում իրականացվել է քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման համալիր մարզում։ Այդ վարժանքներն անցկացվում են կանոնավոր կերպով, անձնակազմը բարձրացնում է իր հմտությունները ցանկացած իրավիճակում հմտորեն գործելու նպատակով», շ- պատմել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Միխայիլ Սեդովը։
Ամարասը հանդիսանում է վաղ միջնադարյան հայկական վանքերից մեկը և գտնվում է Լեռնային Ղարաբաղի հարավարևելյան մասում։ Միջնադարյան Հայաստանում ունեցել է հայտնի կրոնական և մշակութային կենտրոնի կարգավիճակ։ Համաձայնագրի ստորագրման արդյունքում 2020թ. նոյեմբերի 9-ին Ամարասի վանքը մնում է շփման գծի մոտ՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։