Ադրբեջանցի զինվորականները քանդել են Ադրբեջանի կողմից օկուպացված Մեծ Թաղեր գյուղում գտնվող Խորհրդային Միության ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանցի) հուշարձանը: Այս մասդին հայտնում է war.karabakhrecords.info-ն:
«Այս անգամ ադրբեջանցի վանդալները պղծել են ազգությամբ հայ խորհրդային մեծ հերոսներից մեկի՝ Խորհրդային Միության ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանցի) հիշատակը», – գրում է կայքը:
Պարբերականի տվյալներով՝ 2021 թվականի հուլիսին արված արբանյակային լուսանկարներից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները քանդել են Խորհրդային Միության ավիացիայի մարշալ Մարշալի արձանը, ինչպես նաեւ ջարդել եւ տեղափոխել են Միգ-17-ը, որը գտնվում էր Մեծ Թաղեր գյուղում գտնվող մարշալի տուն-թանգարանի առջեւ:
Նշվում է, որ 2020թ.44-օրյա պատերազմից առաջ եւ հետո արված լուսանկարների համեմատությունը ցույց է տալիս, որ Մարշալի եւ Միգ-17-ի կիսանդրին վանդալիզմի են ենթարկվել արդեն ադրբեջանական կողմից գյուղի օկուպացիայի ժամանակ: