Օգոստոսի 27-ին ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված՝ Մարտակերտ քաղաքում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի հետ կապված քրեական գործը հետաքննության փուլն ավարտվելու հիմքով փոխանցվել է ԱՀ քննչական կոմիտե:
Այս մասին հայտնում են ԱՀ դատախազությունից։
Իրականացվում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ Արցախի Մարտակերտ քաղաքի տներից մեկում ադրբեջանցի զինծառայող էր մտել։
ԱՀ ՊՆ-ն պարզաբանեց, որ ադրբեջանական բանակի զինծառայող Բաբաև Ջամիլ Նաթիգօղլուն ինքնակամ հեռացել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքից: Բաբաևի դեմ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ադրբեջանցի զինվորը հատել է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքը։