Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մինչ օրս ականի պայթյունի հետևանքով մահացել կամ վիրավորվել է 160 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականազերծվել է 15 հազար 510 հեկտար տարածք։