ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտը՝ երեկ՝ սեպտեմբերի 16-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդում խոսել է ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների վերաբերյալ՝ անդրադառնալով նաև ԼՂ հակամարտությանը։
Չնայած Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարին՝ Սեդերֆելտն ընդգծել է, որ դեռ շատ անելիքներ կան ամուր խաղաղություն ապահովելու համար, որպեսզի թեթևացնեն տեղերում քաղաքացիական բնակչության տառապանքները:
«Հենվելով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների հետ մեր լավ համագործակցության վրա՝ ԵԱՀԿ ԽՎ-ն նախկինի պես պատրաստ է աջակցել միջխորհրդարանական երկխոսությանը՝ ի աջակցություն այդ խաղաղ գործընթացի»,- ասել է նա: