Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում գտնվող Ամարասի վանական համալիրի վրա կրկին տեղադրվել է Արցախի դրոշը։ Տեղեկությունն Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը։
«Ռուսները եկել են և դրոշն իջեցրել։ Նորից դրոշը տեղադրել ենք։ Ռուսական կողմը չգիտի, որ դրոշը տեղադրել ենք։ Չգիտենք, որ իմանան, նորից կիջեցնե՞ն, թե՝ ոչ»,- նշեց համայնքի ղեկավարը։
Հիշեցնենք, որ ռուսական կողմը առաջարկել է հանել Ամարասի վանքի վրա տեղադրված Արցախի դրոշը, և այն իջեցվել է։
Նկատենք, որ նախկինում վանքում Արցախի դրոշ տեղադրված չի եղել, սակայն, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո որոշում է կայացվել Ամարասի վանքի վրա դրոշ տեղադրել։