Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված «լուրը», համաձայն որի, հոկտեմբերի 13-ին ժամը 14:00-ի սահմաններում ՊԲ-ի ուժերը, իբր կրակ են բացել «ոչ ռազմական բեռներ» տեղափոխող ավտոշարասյունը ուղեկցող ադրբեջանական ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա և վնասել այն, լրիվությամբ ապատեղեկատվություն է։ Այս մասին հայտնում են ՊԲ-ի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ այդ տեղեկատվությունը նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում, այլև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը:
ՊԲ-ի ստորաբաժանումները ամբողջովին հավատարիմ են մնում հրադադարի պահպանման ռեժիմին:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն էր տարածել, թե իբր ՊԲ-ի կողմից գնդակոծվել է Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Տերտերի շրջանից Քարվաճառի շրջանի ուղղությամբ շարժվող ավտոմոբիլային շարժը։