Հոկտեմբերի 26-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողանը և Իլհամ Ալիևը մասնակցել են Հորադիզ (Խոռատունիք)-Ջեբրայիլ (Ջրական)-Զանգիլան (Կովսական) ավտոճանապարհի հիմնարկեքի արարողությանը, հայտնում է Anadolu-ն։
«Պետությունների ղեկավարները հիմք են դրել Հորադիզ-Ջեբրայիլ-Զանգիլան-Ագբենդ (Զանգեզուրի միջանցք) ավտոմայրուղու կառուցմանը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Այցի ընթացքում նաև Թուրքիայի նախագահը մասնակցել է Ֆիզուլիում միջազգային օդանավակայանի բացմանը։
Հաղորդվում է, որ Էրդողանի մեկօրյա այցի ընթացքում կքննարկվեն Թուրքիայի եւ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների ասպեկտները, կդիտարկվեն համագործակցությունը խորացնելու քայլերը։