ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» դաշիքնի անդամ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի, ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարների, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։
«Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել եմ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ:
Խոսել ենք երկու խորհրդարանների փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի շուրջ:
Երկուստեք կարևորել ենք
Հայաստան -Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովների աշխատանքը, անդրադարձել ենք պատերազմից հետո Արցախում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին:
Արցախում հանդիպել եմ նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։
Քննարկել ենք Արցախի անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող շարունակական ոտնձգություններին:
Քննարկել ենք նաև առաջիկա անելիքներն ու ծրագրերը, փոխգործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր»,-նշվում է Սաղաթելյանի Facebook-յան գրառման մեջ։