Արցախի պահեստազորի սպաներն անհանգիստ են իրենց բնութագրմամբ՝ երկու պաշտոնյաների անգործության հետևանքով։ Նրանք հայտարարել են, որ մինչ այս պահը չեն ստացել իրենց հասանելիք թոշակները, մինչդեռ ՀՀ-ում նույն կատեգորիայի մարդիկ դեկտեմբերի 5-ին ստացել են։
«Պահանջում ենք ՊՆ նախարարին հետաքննել և հանրությանը ներկայացնել՝ երկար տարիներ ֆինանսական բաժինը ղեկավարած Կարեն Գրիգորյանը ի՞նչ փողերով է այնպիսի շռայլություններ թույլ տալիս իրեն, որ տարին երկու անգամ հանգստանում է Ամերիկաներում»,- գրված է հաղորդագրության մեջ։
Ի պատասխան այս մեղադրանքների՝ Արցախի ՊՆ-ն գրել է, որ «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի բարձրաձայնած խնդիրն, իրոք, առկա է, սակայն դրա լուծումը դուրս է ՊԲ տիրույթից:
«Համապատասխան հայտերը սահմանված ժամկետներում ՊԲ կողմից ներկայացվել են կենսաթոշակների հատկացումը ապահովող ստորաբաժանումներ: Խնդիրը գտնվում է ՊԲ հրամանատարության ամենօրյա ուշադրության կենտրոնում և ինչպես խոստացվել է՝ կլուծվի ամենասեղմ ժամկետներում:
Ինչ վերաբերվում է ՊԲ ֆինանսական բաժնի պետի անձնական կյանքի վերաբերյալ «տեղեկություններին» ու անհարկի որակումներին, փաստում ենք, որ վերջին անգամ ԱՄՆ-ում եղել է 2019-ին»,- գրել է ՊԲ-ն։