Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել 29.12.2021թ.-ի առավոտյան մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Արմեն Աբրիկի Վերդյանը։
ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում ԱՀ քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արցախցին մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Ադրբեջանական տելեգրամ ալիքները, հղում անելով Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովին, հաղորդել էին, որ Ադրբեջանը վերադարձրել է Արցախի Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի գերեվարված բնակիչ Արմեն Վերդյանին։