Փետրվարի 11-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում իրականացված կորոնավիրուսի 413 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 181 դեպք, այդ թվում երեխաներ։ Ստացիոնար բուժում է ստանում 43 քաղաքացի։ Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 4557 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1268 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 20 դեպք է արձանագրվել: