Արցախի առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում։
Մարտի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախում կատարվել է 111 թեստավորում, հաստատվել է վարակի 26 դեպք,
ստացիոնար բուժվողների թիվը 46 է։ Երեկ մահվան 2 դեպք է հաստատվել։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9511 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2981 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 37 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: