«Ադրբեջանի ղեկավարության «ակտիվ ներգրավվածությամբ» Արցախը կրկին զրկված է գազամատակարարումից: Անհամբեր սպասում եմ Ձեր արձագանքին»,- Twitter-ի իր միկրոբլոգում դիմելով Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին՝ գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Դիմելով Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին՝ Ստեփանյանը գրել է․ «Դուք դեռ հետաքրքրվա՞ծ եք մարդու իրավունքների հարցերով»։