Մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկտավական շտաբից։
«Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:
Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը թիրախավորել է Փառուխ, Խրամորթ և Խնապատ գյուղերը՝ ականանետեր կիրառելով այս բնակավայրերի ուղղությամբ։ Հակառակորդի գործողությունների հետևանքով Խրամորթ համայնքի բնակիչը վիրավորում էր ստացել։ Նրանք չեն կարողանում են նաև գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։