Մայիսի 10-ին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ստեփանակերտում բնակվող ՌԴ քաղաքացի Օլգա Սանիկովայի՝ մայիսի 9-ին Կարկառ գետի ափամերձ տարածքում անհետ կորելու մասին։ Այս մասին հայտնում են ԱՀ ոստիկանությունից։
Արդեն 2 օր է՝ ոստիկանության ծառայողներն ու փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Կարկառ գետի երկայնքով։ Որոնումներն առայժմ արդյունք չեն տվել։
Օ․Սանիկովայի մասին որևէ տեղեկություն իմանալու դեպքում դիմել ոստիկանություն կամ զանգահարել 1-02: