Հայկական ծագում ունեցող ամերիկացիների ճնշող մեծամասնությունը դեմ է, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի իշխանության ներքո։ Այս մասին են վկայում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կողմից անցկացված հարցման արդյունքները։
Ինչպես հաղորդվում է կոմիտեի կայքում, հայ համայնքն աջակցում է Հայաստանի անվտանգությանը՝ որպես Վաշինգտոնի և Երևանի միջև երկկողմ հարաբերություններում բարձրագույն առաջնահերթություն:
Հարցման տվյալներով՝ հարցվածների 97,65 տոկոսը կարծում է, որ Արցախը երբեք չպետք է ստիպված լինի հայտնվել Ադրբեջանի իշխանության ներքո: 98,4 տոկոսը համաձայն է, որ Հայաստանը բախվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից գոյություն ունեցող սպառնալիքների հետ։ Հարցման մասնակիցների 95,2 տոկոսը կարծում է, որ Հայաստանի անվտանգությունը պետք է լինի հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում գլխավոր առաջնահերթությունը:
Հարցվածների 98 տոկոսը դեմ է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելուն կամ ռազմական օգնություն տրամադրելուն, ինչպես նաև անհրաժեշտ է համարում Բաքվին պատասխանատվության ենթարկել Արցախի դեմ ռազմական հանցագործությունների համար: Բացի այդ, հարցման մասնակիցների 93,6 տոկոսը համաձայն է, որ Թուրքիան պետք է փոխհատուցումներ վճարի հայ ժողովրդին։