Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչները վրդովված են իրենց բռնի տեղահանելու որոշման դեմ։
Համացանցում տարածված տեսանյութից պարզ է դառնում, որ Բերձորի բնակիչները ճանապարհ են փակել՝ պահանջելով քաղաքը չհանձնել Ադրբեջանին։
«Ճանապարհն ուզում ենք փակել, բայց մեր ոստիկանները թույլ չեն տալիս։ Ուզում ենք խոսել ռուս խաղաղապահների զորակազմի հրամանատարի հետ՝ պարզելու, թե ինչու են իրենք դուրս գալիս՝ մեզ թողնելով թուրքերի մեջ»,- ասաց Բերձորի բնակչուհիներից մեկը։
Նկատենք, որ Քաշաթաղի շրջանի բնակիչներին մինչև օգոտոսի 25-ը տները լքելու զգուշացում են տվել։
Ավելի վաղ Armenia Today-ի հետ զրույցում Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը հայտնել էր՝ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն է այցելել Աղավնո և բնակիչերին զգուշացրել, որ 20 օրվա ընթացքում պետք է լքեն գյուղը։