Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները (օգոստոսի սկզբին Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի վրա հարձակումը – խմբ.) «պատժիչ միջոց էին ի պատասխան սադրանքների»:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ երկրի նախագահը հայկական կողմին կոչ է արել «չմոռանալ այդ մասին» և «նման գործողություններ» կատարելիս, ըստ Ալիևի, «ոչ ոք չի կարող կանգնեցնել» Ադրբեջանին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ինց սկսած Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան, ինչպես նաև Հայաստանի հետ կապող Բերձորի միջանցքի հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր։ Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավորում են ստացել 19 զինծառայողներ, մահացու հրազենային վիրավորում՝ 2 պայմանագրային զինծառայողներ։