Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման առումով կան նրբություններ, որոնք մենք միշտ քննարկում ենք, և ես կարծում եմ, որ այսօր ևս այդ առումով բացառություն չի լինի: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ։
Փաշինյանի խոսքով՝ «պետք է խոստովանել, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելությունը հեշտ չէ»։
Նա ընդգծել է, որ Հայաստանում «շատ բարձր են գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում»:
Ավելի վաղ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ հայ հասարակությունը հարցեր ունի «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության բովանդակության և էության մասին», այդ թվում՝ տարածաշրջանում վերջին էսկալացիայի կապակցությամբ: