Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութով ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական մշակութային ժառանգության վանդալիզմի և ոչնչացման դեպքերն Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում:
Հիշեցնենք, որ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմն սկսվել էր սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայով։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին համաձայնագիր էին ստորագրել։