Ադրբեջանցիների սպառնալիքների պատճառով РБК-ն հրաժարվել է հրապարակել Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ ունեցած Իլյա Դորոնովի բացառիկ հարցազրույցը:
Այս մասին հայտնում է Ռուբեն Վարդանյանի հետ փոխկապակցված Telegram-յան ալիքը: Նշվում է, որ հարցազրույցը չհրապարակելու պատճառը ադրբեջանցիների սպառնալիքներն են՝ ուղղված հեռուստաալիքին:
Հարցազրույցը չհրապարակելու բուն պատճառը ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներն են, որոնք Դորոնովն ու նրա ընտանիքի անդամները հարցազրույցի անոնսը հրապարակելուց հետո ստացել են ադրբեջանցի օգտատերերից:
Ավելի վաղ Դորոնովն իր սոցցանցերում հայտնել էր Արցախի նոր պետնախարարի հետ մոտալուտ մեծ հարցազրույցի մասին՝ նշելով, որ սա ռուսական ԶԼՄ-ների համար Վարդանյանին նոր կարգավիճակով տված առաջին հարցազրույցն է։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը նոյեմբերի 4-ին նշանակվել է ԱՀ պետական նախարար։