Հանրապետության տարածքում նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Այս մասին հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Նոյեմբերի 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 28-ին ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
Արցախում նոյեմբերի 29-ի գիշերը սպասվում է +2-ից +4 աստիճան տաքություն, ցերեկը +7-ից +10 աստիճան տաքություն: Նոյեմբերի 30-ի գիշերը սպասվում է +3-ից +5, ցերեկը՝ +5-ից +8 աստիճան տաքություն: Դեկտեմբերի 1-ի գիշերն Արցախում սպասվում է +1-ից +3, գիշերը +4-ից +7 աստիճան տաքություն: