ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր էջում անդրադարձել է Ռուսաստանի ՊՆ-ին ուղղված՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մեղադրանքներին, որոնց անհանգստացրել էր ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված պաշտոնական հաղորդագրություններում Ղարաբաղում բնակավայրերի անվանումների հայկական տեղանունները։
«Ադրբեջանի ՊՆ-ն հորդորում է ԼՂ-ում ռուս խաղաղապահներին չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը։ Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ նախագահ Ալիևը ստորագրել է եռակողմ հրադադարի պայմանագիր, որտեղ 5 անգամ նշվում է Լեռնային Ղարաբաղ անունը։ Սա իրավական հիմք է, որպեսզի Ռուսաստանը օգտագործի Լեռնային Ղարաբաղի անունը»,- գրել է Մարուքյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կոչ էր արել «Ադրբեջանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես տեղակայված» ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը «համապատասխան հաղորդագրություններում ճիշտ օգտագործել բնակավայրերի անվանումները»։
Ի պատասխան՝ ռուս խաղաղապահների հրամանատարությունը, իր հերթին, կոչ էր արել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը «կասկածի տակ չդնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը նման աննշան առիթներով։