ՌԴ պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին է հայտնել։
«Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից գնդակոծել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքակետը, ինչի հետևանքով վիրավորվել է երկու մարդ», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ համատեղ տվյալ միջադեպի քննություն է անցկացնում: