Արդեն 264 ժամ շարունակվում է շրջափակումն Արցախում: Այս մասին ուղիղ եթերում հայտնեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Նա նշեց, որ աշխատանքները կենտրոնացվում են շտաբից, դրա համար էլ երկուշաբթի օրվանից ուղիղ եթերի դուրս կգա՝ համաձայնեցնելով շտաբի աշխատանքների տրամաբանությանը: Եթերով հանդես կգա միայն, եթե որևէ լուրջ հայտարարություն ունենա անելու:
Նաև նշեց, որ յուրաքանչյուրն, ով ցանկանում է օգտակար լինել ստեղծված իրավիճակում պետք է առաջնորդվի ոչ թե սեփական, անձնական պատկերացումներով, այլ համընդհանուր շահից բխելով:
«Ցանկացած առաջարկի դեպքում՝ խնդիր չկա, սակայն դա պետք է լինի ոչ թե առանձին-առանձին, այլ համապատասխանեցված: Ես տեսնում եմ, որ շատերը ցանկանում են հարց լուծել, երբեմն դա խանգարում է: Ուզում եմ բոլորին խնդրել հարգել պետությանը, ղեկավարությանը, հասարակությունը, օրենքը»,- ասաց Վարդանյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: