Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մի քանի օր է՝ Արցախում է։ Այս մասին գրել է «Հրապարակ» օրաթերթը:
Թե ինչպես է նա այցելել բլոկադայի մեջ գտնվող Արցախ, պարզ չէ, սակայն պատերազմից հետո Բաբայանի արցախյան այցերը բուռն քննարկումների առիթ են դառնում, արցախցիների մի ստվար զանգված համոզված է, որ նա հենց այնպես չի այցելում հայրենի Արցախ, ուրեմն ինչ-ինչ պլաններ կան, գրել է թերթը։
Ըստ թերթի աղբյուրների՝ նա առաջիկայում ակտիվանալու ծրագրեր է մշակում՝ իր թիմակիցների հետ, փորձելու է ներքաղաքական նոր փուլում իր տեղը հաստատել՝ դրանից բխող հետեւանքներով։ Մյուս վարկածով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է Արցախում նոր՝ միայն իրեն հպատակ իշխանություն ձեւավորել և Բաբայանի հայտնվելն Արցախում պետք է դիտարկել այս համատեքստում։
Հիշեցնենք, որ Բաբայանի գրասենյակը օրերս հայտարարություն էր տարածել ի պատասխան այս օրերին լրատվական աղբյուրներում շրջանառվող Բաբայանի՝ ԱՀ պետական նախարարի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ տեղեկությունների։