Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ քրեական գործ է հարուցվել, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Արցախի դատախազության հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը։
Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ գործի մասին է խոսքը, և արդյոք Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել։ Գաբրիելյանը սա բացատրել է նախաքննության գաղտնիությամբ։
Միևնույն ժամանակ, դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ քրեական գործեր կան նաև այլ պաշտոնյաների նկատմամբ, սակայն նրանց անունները չի հրապարակել։
Բալասանյանը հունվարի սկզբին ազատվել էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Նրա փոխարեն նշանակվել է գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը։