Գուրգեն Ներսիսյանի նշանակումը պետնախարարի պաշտոնում հավանաբար երկուշաբթի կլինի, նա ընդունել է նախաագահի առաջարկը: Այս մասին Armenia Today-ին հայտնեց դատախազության մամուլի քարտուղար Կիմ Գաբրիելյանը:
«Այսօր գլխավոր դատախազը հրաժարականի դիմում է ներկայացրել, նա ևս մեկ դիմում կգրի երկուշաբթի և հենց այդ պահից կհամարվի ազատված»,- ասաց նա:
Մեր հարցին, թե շոշափվում է արդյոք նոր գլխավոր դատախազի անունը, Գաբրիելյանն ասաց, որ տեղեկություն չունի: Դա նախագահի տիրույթում է, իրեն հայտնի անուն չկա:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին պաշտոնանկ արեց Հանրապետության պետական նախարար Վարդանյանին։ Նա տեղեկացրեց նաև գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին պետնախարարի պարտականությունները ստանձնելու առաջարկի մասին։2022 թվականի սեպտեմբերի 1-ին Վարդանյանը հայտարարեց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու իր որոշման մասին։
2022 թվականի նոյեմբերի 4-ին նա դարձավ հանրապետության պետական նախարար։ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարեց Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2022 թվականի դեկտեմբերին նույնպես հայտարարել էր, որ «Վարդանյանը կապ չունի Ռուսաստանի հետ, իսկ ՌԴ իշխանությունները նրա հետ կապ չունեն»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 18-ին Մյունխենում Հայաստանի և Վրաստանի վարչապետների մասնակցությամբ պանելային քննարկման ժամանակ ասել է, որ Բաքուն պատրաստ է խոսել «ղարաբաղում ապրող մարդկանց հետ», բայց ոչ Վարդանյանի հետ, և մեղադրել է պետնախարարին. Մոսկվայի թելադրանքով Արցախ գալու մասին։