ՌԴ ՊՆ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երկու խախտման մասին: Գերատեսչության տվյալներով՝ խախտումներ են արձանագրվել Մարտակերտի և Ասկերանի շրջաններում, տուժածներ չկան:
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ, տվյալ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում:
Ապրիլի 18-ին ռուս խաղաղապահները նաև հրադադարի ռեժիմի 2 խախտում են արձանագրել Լեռնային Ղարաբաղում: