Ռուսական խաղաղապահ զորախումբը Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրել, նշված է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական տեղեկագրում:
Նշվում է, որ տուժածներ չկան։
«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։