ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին։
«Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ տուժածներ չկան»,- ասվում է գերատեսչության մայիսի 2-ի տեղեկագրում։
ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ այս փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։