Հանրապետության տարածքում մայիսի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, 27-28-ը, 30-31-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ԱԻՆ-ը։
Քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում մայիսի 28-29-ի կեսօրից հետո, 30-ի գիշերը և առավոտյան սպասվում է, 27-ին, 30-ի և 31-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկն սպասվում է +29-ից + 32 աստիճան տաքություն, ցերեկը՝ +19-ից +21։ Արցախում ցերեկն սպասվում է +14-ից + 18 աստիճան տաքություն, ցերեկը՝ +19-ից +21։