Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հայաստանի իշխանություններին մեղադրել է դեմագոգիայի մեջ։ «Ալիևի հայտարարությունը միայն մեկ բան է ասում՝ նա ունի մեկ ռազմավարություն՝ Արցախի ժողովրդի վտարումն ու ցեղասպանությունը։ Այդ իսկ պատճառով ես տեղափոխվել եմ Արցախ և միշտ խոսել եմ այդ մասին։ Բայց ո՞րն է պաշտոնական Երևանի դիրքորոշումը։ Այլևս անհնար է շարունակել դեմագոգիան Ադրբեջանի կազմում արցախցիների իրավունքների իբր հնարավոր պաշտպանության մասին»,- ասել է Վարդանյանը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը ձգտում է «ստրկացնել» Արցախի ժողովրդին, սակայն արցախցիները պատրաստ չեն համակերպվել այս ճակատագրի հետ։
«Մեզ ուզում են ոչնչացնել կամ ստրուկ դարձնել։ Ալիևի մոդելը նվաստացուցիչ կյանք է՝ պարանոցին կապած և զենքի սպառնալիքով։ Մենք երբեք չենք համաձայնի սրան։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ. Վերջին տողն անցել է»,- եզրափակեց Վարդանյանը։